Հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում
23.11.2022 12:28
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նոյեմբերի 22-ին Հայաստան վերադարձել և «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է 32-ամյա Արթուր Ե.-ն, որը 2018 թ. հոկտեմբերի 31-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 205-րդ (Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը) և 193-րդ (Կանխամտածված սնանկությունը) հոդվածների մեղադրանքով:
Նա ներկայացվել է ՊԵԿ քննչական վարչություն:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: