Հետախուզվող ՌԴ քաղաքացին հայտնաբերվեց օդանավակայանում
26.08.2019 13:27
Հետախուզվողի հայտնաբերում
Օգոստոսի 24-ին, ժամը 13.40-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Երևան-Նովոսիբիրսկ չվերթի հաշվառումից հետո բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի 21-ամյա Արթուր Չ.-ն, որը օգոստոսի 20-ից, ՌԴ Տոմսկի մարզի ՆԳԳՎ Լենինյանի շրջանի ՆԳ բաժնի կողմից հետախուզվում է ՌԴ քրեական օրենսգրքի 264.1 հոդվածի (ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: