Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց օդանավակայանում
28.07.2022 11:18
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Շենգավիթի բաժնի և Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 27-ին Թբիլիսի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել, ձերբակալվել և Շենգավիթի բաժին է տեղափոխվել 50-ամյա Ռոբերտ Բ.-ն, որը 2014 թ. հունվարի 8-ից ոստիկանության Նաիրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի մեղադրանքով:
Նա ներկայացվել է ոստիկանության Նաիրիի բաժին:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: