Տաջիկստանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում
 
                                            Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները հուլիսի 27-ին, ժամը 00.05-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանում հայտնաբերել, ձերբակալել և գծային բաժին են տեղափոխել Տաջիկստանի Հանրապետության քաղաքացի 42-ամյա Ռախմոնովա Ա.-ին: Նա 2022 հոկտեմբեի 3-ից Տաջիկստանի իրավապահների կողմից հետախուզվում էր ուրիշի գույքը յուրացնելու և պաշտոնեական կեղծիքի մեղադրանքով: 
 Խափանման միջոցը՝ կալանք: 
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					