Հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում
 
                                            Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 2-րդ բաժանմունքում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ հոկտեմբերի 28-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է տարվել 38-ամյա Սևան Ս.-ն, որը 2017 թ. հուլիսի 21-ից ոստիկանության Եղեգնաձորի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 205-րդ և 193-րդ հոդվածների մեղադրանքով: 
 Խափանման միջոցը՝ ստորագրություն: 
 Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					