ՌԴ իրավապահների կողմից խարդախության մեղադրանքով հետախուզվողին ոստիկանները հայտնաբերեցին «Զվարթնոց» օդանավակայանում
22.10.2014 12:05
Հետախուզվողի հայտնաբերում
Հոկտեմբերի 21-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանում հայտնաբերել և բերման են ենթարկել 1970 թ. ծնված Խաչատուր Ա.-ին, որը հունիսի 10-ից ՌԴ Կուրսկի մարզի Գլուշկովսկու շրջանի իրավապահների կողմից հետախուզվում է խարդախության մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: