ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Օդապարիկով խփվել է ժայռին

Դեկտեմբերի 6-ին, ժամը 15.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ողնաշարի գոտկային և պարանոցային հատվածների սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Վրաստանի քաղաքացի, 1986 թ. ծնված Անդրեյ Ն.-ն, որը հայտնել է, որ օդապարիկով ընկել է  Նոր Հաճընի ձորը:  
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, Անդրեյ Ն.-ն Նոր Հաճընի կամրջից օդապարիկով ցատկել է, այդ ընթացքում չկարողանալով ղեկավարել այն` խփվել է ժայռին ու ընկել է գետնին, ինչի հետևանքով ստացել է վնասվածքներ:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: