1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Երևանում «ԲՄՎ»-ի երկու վարորդներ ընթացքի ժամանակ ատրճանակից օդ են կրակել

Երևանում «ԲՄՎ»-ի երկու վարորդներ ընթացքի ժամանակ ատրճանակից օդ են կրակել

«Զինանոց-2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ 1990 թ. ծնված Վլադիմիր Կ.-ն, որը նոյեմբերի 13-ին, ժամը 04.00-ին, Կորյունի փողոցի բիզնես-կենտրոնի մոտ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով ընթանալու ժամանակ, իր մոտ եղած ատրճանակից երկու անգամ օդ է կրակել:
Ոստիկանության ծառայողների Բացատրական աշխատանքների շնորհիվ ժամը 16.30-ին Վլադիմիր Կ.-ն ներկայացել է բաժին և ներկայացրել ձայնային «ARAL 571 9mm» գրառմամբ ատրճանակ ու հայտնել, որ կրակոցներն ինքն է արձակել նշված ատրճանակից և այն պատկանում է իրեն:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:

***

Նոյեմբերի 13-ին, ժամը 04.00-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 47 հասցեում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողներին է մոտեցել անհայտ քաղաքացուհի և հայտնել, որ Տերյան փողոցում «ԲՄՎ» տրանզիտ համարանիշերով ավտոմեքենայից կրակոց է արձակվել:
Շրջագայության ժամանակ Հերացու փողոցում նկատել են արծաթագույն «ԲՄՎ» ավտոմեքենա, որը դիմել է փախուստի, սակայն հայտնաբերվել է Սարի-Թաղի 3-րդ փողոցի թիվ 3 տան մոտ և ժամը 06.00-ին վարորդը ավտոմեքենայ հետ միասին բերման ենթարկվել է ոստիկանության Կենտրոնական բաժին:
Պարզվել է, որ հայտնաբերված «ԲՄՎ 530»-ի վարորդը 1995 թ. ծնված Համլետ Ա.-ն է:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր:

 

***

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: