Օդանավակայանում հեռախոս գողացած կնոջը հայտնաբերեցին
13.05.2015 09:55
Գողություն
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին դիմած քաղաքացին հայտնել է, որ օդանավակայանի տարածքում, անհայտ հանգամանքներում, կորցրել է բջջային հեռախոսը:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հեռախոսը գողացել է 1973 թ. ծնված Գայանե Խ.-ն, որը հրավիրվել է գծային բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Գողոնը վերցվել է:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: