Խուզարկությամբ պայթուցիկ է հայտնաբերվել
24.02.2016 12:43
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Փետրվարի 23-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ 1974 թ. ծնված Գագիկ Ա.-ն Այգեշատ գյուղի 2 առանձնատներում ապօրինի զենք-զինամթերք է պահում:
Նույն օրը, ժամը 17-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ խուզարկություն են կատարել երկու առանձնատներում ու կից օժանդակ շինություններում. տներից մեկի նկուղից հայտնաբերվել է 50 մետր երկարությամբ դետոնացիոն քուղ:
Նշանակավել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: