Օղու շշով հարվածել է կնոջ գլխին
02.01.2016 14:21
Մարմնական վնասվածք
Դեկտեմբերի 31-ին, ժամը 21.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1977 թ. ծնված Քրիստինե Խ.-ն և հայտնել, որ ամուսինը խմող է, և հարձակվել է իր վրա:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 21.00-ի սահմաններում, Քրիստինե Խ.-ի ամուսինը` 1975 թ. ծնված Դավիթ Ա.-ն, իրենց տանը, կենցաղային հարցի շուրջ վիճաբանության ժամանակ, օղու շշովհարվածել է կնոջ գլխին` պատճառելով մարմնական վնասվածք:
Քրիստինե Խ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: