Օմսկ-Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո
24.12.2014 12:07
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ դեկտեմբերի 23-ին, ժամը 17.15-ին, Օմսկ-Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել 1989 թ. ծնված Հովհաննես Հ.-ն, որը նոյեմբերի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 /ծեծ/ հոդվածի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: