Օմսկի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով
16.10.2015 11:33
Հետախուզվողի հայտնաբերում
Հոկտեմբերի 15-ին, ժամը 19.40-ին, ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները բերման են ենթարկել 1978 թ. ծնված Արամ Ա.-ին, ով օգոստոսի 13-ից ՌԴ Օմսկի մարզի տրանսպորտի վարչության գծային բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: