«Օպելի» 26-ամյա վարորդը մահացել է
15.11.2023 10:58
ՃՏ պատահարներ

Նոյեմբերի 14-ին, ժամը 06.30-ի սահմաններում, Գավառ քաղաքի Ազատության փողոցում «Օպել» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել: 26-ամյա վարորդ Իմելս Ժամհարյանը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: