ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (ապրիլի 23-ից 25-ը)

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (ապրիլի 23-ից 25-ը)

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի`  ապրիլի 23-ից 25-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 18 դեպքից բացահայտվել է 17-ը,  խարդախության 12 դեպքից՝ 11-ը, խուլիգանության 2, ավազակային հարձակման 2, կաշառակերության, անձի առևանգման և  շորթման 1-ական դեպքերը բացահայտվել են: 
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է  մարմնական վնասվածք հասցնելու 12, գողության 4 և խուլիգանության 2 դեպք:
Անցած 2 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 18 պատահար. 2 մարդ զոհվել է, 28-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: