Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (օգոստոսի 6-ից 7-ը)
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 6-ից 7-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված գողության 17 դեպքից բացահայտվել է 10-ը, դրամանենգության 2 դեպքից` 1-ը, մարմնական վնասվածք հասցնելու` 14, խարդախության 7 և ապօրինի ծառահատման 1 դեպքերը բացահայտվել են: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի 1 և գողության 18 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետևանքով 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: