Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունվարի 31-ից փետրվարի 1-ը)
01.02.2017 15:54
Վիճակագրական տվյալներ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 31-ից փետրվարի 1-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքերը բացահայտվել են:
Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման 1 և թմրանյութի հայտնաբերման 3 դեպք:
Բացահայտվել է գողության 12, խարդախության 11, յուրացման և դրամանենգության 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, ինչի հետևանքով 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: