Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 1-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 144 դեպք, որից 11-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 24, թմրամիջոցի հայտնաբերման՝ 18, խարդախության՝ 16, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, զենք-զինամթերքի առգրավման` 7, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ընտանեկան բռնության և սառը զենք կրելու՝ 6-ական, անձի առևանգման, հարկերից խուսափելու, ապօրինի ծառահատման, սպանության սպառնալիքի ու փաստաթղթի կեղծիքի՝ 3-ական, շորթման, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, համակարգչային հանցագործության և բժշկական սպասարկում իրականացնող անձանց կողմից մասնագիտական պարտավորությունները չկատարելու, որն առաջացրել է հիվանդի մահ՝ 2-ական, սպանության, ավազակային հարձակման, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, ծնողի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը չդադարեցնելու և դրա հետևանքները չվերացնելու ու անօրինական կառույցները չքանդելու, ինքնիրավչության, նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուց կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչությանը կատարելուն խոչընդոտելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, ծանր վիրավորանքի և անառակաբարո գործողությունների՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 14 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 10 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 7 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու՝ 2, և ապօրինի ծառահատման՝ 1 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 42 պատահար. 7 մարդ զոհվել է, 66-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: