Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 1-ից 2-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 1-ից 2-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 40 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 15, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, թմրամիջոցի հայտնաբերման՝ 5, խարդախության՝ 3, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 2, կողոպուտի, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի և ծեծի ՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 9 հետախուզվող։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար. 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: