Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (նոյեմբերի 1-ից 2-ը)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 1-ից 2- ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպքից բացահայտվել է 5-ը։
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 3 և զենք-զինամթերքի առգրավման 2 դեպք։
Բացահայտվել է գողության 13, խարդախության 7, անձի առևանգման, կողոպուտի, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, որսագողության, համակարգչային հանցագործության և գույքի դիտավորությամբ ոչնչացման 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 3 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետևանքով 17 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: