ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 2-ից 3-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 2-ից 3-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 2-ից 3-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 69 դեպք, որոնցից 9-ը` նախկինում կատարված։
Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման` 12, անձնական ունեցվածքի գողության` 9, խարդախության՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, ֆիզիկական ներգործության և վստահված գույքը հափշտակելու՝ 5-ական, հոգեկան ներգործության ու կողոպուտի՝ 2-ական, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցի իրացման և ծառերը, թփերը ապօրինի հատելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 1 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 6, վրաերթի՝ 2, սպանության՝ 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:




`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: