Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 30-ից հուլիսի 3-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 30-ից հուլիսի 3-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 145 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման` 30, անձնական ունեցվածքի գողության՝ 24, մարմնական վնասվածք պատճառելու՝ 16, խարդախության՝ 14, հոգեկան ներգործության՝ 11, ֆիզիկական ներգործության՝ 9, խուլիգանության և պետական ունեցվածքի գողության՝ 7-ական, զենք-զինամթերքի առգրավման՝ 3, բնակարանային գողության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, սառը զենք կրելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 2-ական, սպանության փորձի, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, ավազակության, շորթման, անօրինական միգրացիայի կազմակերպման, պաշտոնատար անձի կողմից ծառայողական լիազորությունները չարաշահելու, վստահված գույքը հափշտակելու, պատմության կամ մշակույթի հուշարձաններ ոչնչացնելու, փաստաթուղթ կեղծելու և օգտագործելու, հարկերը, տուրքերը և այլ վճարներ չվճարելու, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, սեքսուալ բնույթի բռնի գործողության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, թմրամիջոցի մաքսանենգության, գերեզմանն անարգանքի ենթարկելու, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու և երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 2 անհետ կորած և 13 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 4 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք պատճառելու և բնակարանային գողության՝ 2-ական, և կողոպուտի՝ 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 45 պատահար. 2 մարդ զոհվել է, 62-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: