ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում դեկտեմբերի 2-ից 3-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում դեկտեմբերի 2-ից 3-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 2-ից 3-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 59 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 23, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, խարդախության և ընտանեկան բռնության՝ 3-ական, կողոպուտի, հարկերից խուսափելու, թմրամիջոցի հայտնաբերման ու պաշտոնեական լիազորությունները անցնելու՝ 2-ական, յուրացնելու կամ վատնելու, գույքը դիտավորությամբ վնասելու, համակարգչային հանցագործության, խուլիգանության, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ծանր վիրավորանքի, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, սպանության սպառնալիքի, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության ու իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 7 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 24 պատահար. 1 մարդ զոհվել է, 36-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: