ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` փետրվարի 1-ից 4-ը /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 1-ից 4-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 90 դեպք։
Մասնավորապես՝ խարդախության 17, անձնական ունեցվածքի գողության 16, մարմնական վնասվածք հասցնելու 15, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 8, ծեծի 7, թմրամիջոցի հայտնաբերման 5, ապօրինի ծառահատման 4, յուրացման կամ վատնման և սպանության սպառնալիքի 3-ական, գույքի դիտավորությամբ վնասման ու դատական ակտը չկատարելու 2-ական, սպանության, բնակարանային գողության, կողոպուտի, հարկերից խուսափելու, ավտոմեքենա փախցնելու, փաստաթղթի կեղծիքի, անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու և 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերության 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 7 հետախուզվող, կամավոր ներկայացել է 6-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 8, մարմնական վնասվածք հասցնելու 3, ավազակային հարձակման և պետական հասարակական ունեցվածքի գողության 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 38 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 50-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: