Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` մարտի 1-ից 4-ը /ՏԵՍԱՆՅՈՒԹ/
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 1-ից 4-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 110 դեպք։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 26, մարմնական վնասվածք հասցնելու 19, խարդախության 11, ծեծի 6, անձի առևանգման, թմրամիջոցի հայտնաբերման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և սպանության սպառնալիքի 5-ական, գույքի դիտավորությամբ վնասման ու ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու 3-ական, սպանության, յուրացման կամ վատնման, որսագողության, թմրանյութի իրացման և սառը զենքի հայտնաբերման 2-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, զենք-զինամթերքի առգրավման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ապօրինի ծառահատման, կաշառակերության, ինքանիրավչության, անզգուշությամբ գույքը վնասելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, երեխային պոռնկության կամ պոռնկագրական բնույթի նյութեր կամ առարկաներ պատրաստելու հետ կապված գործողություններ կատարելուն ներգրավելու ու ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 3 անհետ կորած, 7 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 9 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 8, կողոպուտի 3, մարմնական վնասվածք հասցնելու և վրաերթի 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 40 պատահար, ինչի հետևանքով 72 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: