Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 1-ից 4-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 1-ից 4-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 169 դեպք, որից 15-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 44, մարմնական վնասվածք պատճառելու՝ 23, խարդախության՝ 17, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 9, ընտանեկան բռնության՝ 8, թմրամիջոցի հայտնաբերման՝ 7, ծանր վիրավորանքի՝ 6, զենք-զինամթերքի առգրավման՝ 4, խուլիգանության և փաստաթուղթ կեղծելու՝ 3-ական, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, ապօրինի ծառահատման, պետական սահմանը ապօրինի հատելու փորձի ու ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու՝ 2-ական, բռնություն գործադրելու հրապարակային կոչի, ապօրինի միգրացիա կազմակերպելու, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, որն առաջացրել է մահ, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, ծնողի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, երեխային դաստիարակելու պարտականությունը չկատարելու, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելու, մարդուն շահագործելու, առողջությանը ծանր վնաս հասցնելու սպառնալիքի և ծանր վիրավորանքի, թմրանյութի իրացման, ապօրինի որսի, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու ու սպանության սպառնալիքի ՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 անհետ կորած և 10 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 4 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 8 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 9, մարմնական վնասվածք պատճառելու՝ 3, բնակարանային գողության, ինքնիրավչության և ծանր վիրավորանքի 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 31 պատահար. 2 մարդ զոհվել է, 42-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: