Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 3-ից 4-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 3-ից 4-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 61 դեպք, որոնցից 2-ը` նախկինում կատարված։
Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման` 15, անձնական ունեցվածքի գողության` 10, խարդախության՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու՝ 5, ֆիզիկական ներգործության և բնակարանային գողության` 4-ական, հոգեկան ներգործության ու խուլիգանության՝ 2-ական, վստահված գույքը հափշտակելու, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, զենք-զինամթերքի առգրավման և բուժաշխատողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար. 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: