Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 3-ից 5-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 3-ից 5-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 115 դեպք, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 19, թմրամիջոցի հայտնաբերման` 14, անձնական ունեցվածքի գողության՝ 12, խարդախության՝ 9, հոգեկան ներգործության՝ 8, զենք-զինամթերքի առգրավման՝ 7, ֆիզիկական ներգործության և խուլիգանության՝ 6-ական, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, թմրանյութի իրացման ու շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 3-ական, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, ապօրինի կերպով հրազեն պատրաստելու և սառը զենք կրելու՝ 2-ական, սպանության փորձի, ավազակության, կողոպուտի, բնակարանային գողության, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, պետական-հասարակական ունեցվածքի գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, թմրամիջոցի մաքսանենգության ու փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու կամ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 8 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու և պետական-հասարակական ունեցվածքի գողության՝ 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 50 պատահար. 3 մարդ զոհվել է, 59-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: