Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 4-ից 5-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 4-ից 5-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 114 դեպք, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 46, խարդախության` 10, անձնական ունեցվածքի գողության՝ 8, ֆիզիկական ներգործության` 7, մարմնական վնասվածք պատճառելու և թմրամիջոցի հայտնաբերման՝ 5-ական, հոգեկան ներգործության՝ 4, բնակարանային գողության՝ 3, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, ծառերը, թփերը ապօրինի հատելու ու ինքնավնասման՝ 2-ական, մարդու առևանգման, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, կողոպուտի, շորթման, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, զենք-զինամթերքի առգրավման, ինքնիրավչության, մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները չարաշահելու և երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 5-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու և դրամանենգության՝ 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար. 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: