Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (օգոստոսի 5-ից 6-ը)
06.08.2015 11:13
Վիճակագրական տվյալներ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 5-ից 6-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքից բացահայտվել է 4-ը, կողոպուտի 2 դեպքից` 1-ը:
Բացահայտվել է գողության` 3, խարդախության` 6, մաքսանենգության, դրամանենգության և խուլիգանության 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ավազակային հարձակման և կողոպուտի 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 23-ը`ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: