Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 5-ից 6-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 5-ից 6-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 66 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 17, մարմնական վնասվածք հասցնելու՝ 8, խարդախության` 9, յուրացման կամ վատնման՝ 5, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր աճեցնելու՝ 3, գույքի դիտավորությամբ ոչնչացման, թմրամիջոցի հայտնաբերման, ծեծի, սպանության սպառնալիքի և պետական սահմանն ապօրինի հատելու 2-ական, բռնաբարության, անձի առևանգման, կողոպուտի, բնակարանային գողության, շորթման, ավտոմեքենա փախցնելու, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փաստաթղթի կեղծիքի՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 3 հետախուզվող, կամավոր ներկայացել է՝ 1-ը:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 2-ական, մարմնական վնասվածք հասցնելու՝ 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 21-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: