Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` դեկտեմբերի 6-ից 7-ը /ՏԵՍԱՆՅՈՒԹ/
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 6-ից 7-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 46 դեպք։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 9, մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության 6-ական, թմրամիջոցի հայտնաբերման 4, ծեծի 3, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, փաստաթղթի կեղծիքի, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրոկերսուրների մաքսանենգության և սուտ մատնության 2-ական, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, շորթման, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, քրեակատարողական հիմնարկից փախուստի, ընտրական իրավունքի խախտման, փաստաթղթի հափշտակության, նույնականացման համարը կեղծելու ու թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր հափշտակելու կամ շորթելու 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 7 հետախուզվող, կամավոր ներկայացել է 6-ը:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության 3 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 18-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: