ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` մայիսի 7-ից 8-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 7-ից 8-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 88 դեպք, այդ թվում՝ 7-ը նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 25, խարդախության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 7-ական, մարմնական վնասվածք հասցնելու ու բնակարանային գողության 6-ական, յուրացման կամ վատնման 5, ապօրինի ծառահատման 4, գույքի դիտավորությամբ վնասման, խուլիգանության և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 3-ական, ծեծի ու սպանության սպառնալիքի 2-ական, կողոպուտի, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, հարկերից խուսափելու, թմրամիջոցի հայտնաբերման, ինքնիրավչության, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելու կամ աճեցնելու, սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելու ու օրինական ձեռնարկատիրական և այլ տնտեսական գործունեությանը խոչընդոտելու 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 3 հետախուզվող, կամավոր ներկայացել է 4-ը։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4, մարմնական վնասվածք հասցնելու, բնակարանային գողության և ապօրինի ծառահատման 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 18 պատահար, ինչի հետևանքով 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: