Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 5-ից 8-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 5-ից 8-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 102 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 18, թմրամիջոցի հայտնաբերման՝ 13, անձնական ունեցվածքի գողության՝ 12, ընտանեկան բռնության` 7, խարդախության՝ 5, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 4, հարկերից խուսափելու և հոգեկան ներգործության՝ 3-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, պետական-հասարակական ունեցվածքի գողության, յուրացնելու կամ վատնելու, խուլիգանության, ապօրինի ծառահատման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ֆիզիկական ներգործության ու շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելու՝ 2-ական, սպանության, ավազակային հարձակման, բնակարանային գողության, շորթման, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, զենքի-զինամթերքի առգրավման, կաշառակերության, ինքնավնասման, բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու, խոշտանգման, փաստաթղթերի կեղծման, պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու, պատմության կամ մշակույթի հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու, մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները չարաշահելու և բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած, 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 4 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 6 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 35 պատահար. 52 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: