Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 7-ից 8-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 7-ից 8-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 57 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 13, անձնական ունեցվածքի գողության՝ 12, մարմնական վնասվածք պատճառելու՝ 4, զենք-զինամթերքի առգրավման` 3, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, խարդախության, ապօրինի ծառահատման և հոգեկան ներգործության՝ 2-ական, անձի առևանգման, յուրացենլու կամ վատնելու, խուլիգանության, ապացույցներ ոչնչացնելու, ինքնասպանության հասցնելու, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, անհետաձգելի միջամտության կամ պաշտպանական որոշումը չկատարելու, ֆիզիկական ներգործության և կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 2 անհետ կորած և 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ավտոմեքենա փախցնելու՝ 5, անձնական ունեցվածքի գողության՝ 2, վրաերթի 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: