Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում դեկտեմբերի 7-ից 8-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 7-ից 8-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 80 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ յուրացման կամ վատնման՝ 30, անձնական ունեցվածքի գողության՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 7-ական, թմրամիջոցի հայտնաբերման` 4, զենք-զինամթերքի առգրավման, սպանության սպառնալիքի և 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու` 2-ական, ավազակային հարձակման, կողոպուտի, բնակարանային գողության, գույքը դիտավորությամբ վնասելու, հարկերից խուսափելու, դրամանենգության, ապօրինի ծառահատման, պետական սահմանն ապօրինի հատելու, հոգեմետ նյութեր բաց թողնելու կանոնները խախտելու, ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու, ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գործող միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելու, հակամրցակցային գործունեության, փողերի լվացման ու փաստաթղթի կեղծիքի՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, և ճանապարհատրանսպորտային պատահարի 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 17 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: