Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հունվարի 8-ից 9-ը /ՏԵՍԱՆՅՈՒԹ/
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 8-ից 9-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 26 դեպք։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 8, մարմնական վնասվածք հասցնելու 6, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և ծեծի 2-ական, անձի առևանգման, խարդախության, կողոպուտի, գույքի դիտավորությամբ ոչնչացման, ընտրական իրավունքի խախտման, ինքնասպանության հասցնելու, ավտոմեքենայի նույնականացման համար կեղծելու ու անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելու 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել է 7-ը։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4, ապօրինի ծառահատման 2, մարմնական վնասվածք հասցնելու, բնակարանային գողության 1-ական դեպք։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: