ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հոկտեմբերի 6-ից հոկտեմբերի 9-ը)

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հոկտեմբերի 6-ից հոկտեմբերի 9-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 6-ից հոկտեմբերի 9-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 19 դեպքից բացահայտվել է 18-ը:
Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 4 և զենք-զինամթերքի առգրավման 1 դեպք։
Բացահայտվել է գողության 16, խարդախության 6, յուրացման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 2, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, անձի առևանգման, կողոպուտի, խուլիգանության, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 9 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 30 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 44-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

 

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: