Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում դեկտեմբերի 8-ից 9-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 8-ից 9-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 47 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 9-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, բնակարանային գողության ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3-ական, ապօրինի ծառահատման՝ 2, կողոպուտի, յուրացման կամ վատնման, շորթման, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցի հայտնաբերման, համակարգչային հանցագործության, խուլիգանության, կաշառակերության, լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու, ծեծի, իրացնելու նպատակով թմրամիջոցի ապօրինի շրջանառության և անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 18 պատահար. 3 մարդ զոհվել է, 26-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: