Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հունվարի 9-ից 10-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 9-ից 10-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 41 դեպք։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության և խարդախության 9-ական, մարմնական վնասվածք հասցնելու 8, ծեծի 4, բնակարանային գողության ու ապօրինի ծառահատման 2-ական, անձի առևանգման, պետական հասարակական ունեցվածքի գողության, յուրացման կամ վատնման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, թմրամիջոցի հայտնաբերման և բնակարանային անձեռնմխելիությունը խախտելու 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 8 հետախուզվող, կամավոր ներկայացել է 4-ը։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 5 և բնակարանային գողության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 10-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: