ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հոկտեմբերի 7-ից 10-ը)

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հոկտեմբերի 7-ից 10-ը)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 7-ից 10-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 25 դեպքերը բացահայտվել են:
Բացահայտվել է գողության 16, խարդախության 13,  կողոպուտի, շորթման և խուլիգանության 1-ական դեպք:
Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 7 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ավազակային հարձակման 1 և գողության 2 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 29 պատահար, ինչի հետևանքով 43 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: