Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 9-ից 10-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 9-ից 10-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 54 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ խարդախության՝ 17, մարմնական վնասվածք հասցնելու՝ 12, ծեծի՝ 4, սպանության սպառնալիքի՝ 3, անձնական ունեցվածքի գողության, յուրացման կամ վատնման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության և առևտրային կաշառքի՝ 2-ական, կողոպուտի, պետական-հասարակական ունեցվածքի գողության, հարկերից խուսափելու, համակարգչային հանցագործության, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման, գույքն անզգուշությամբ վնասելու և ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու 1-ական դեպքեր։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 3 հետախուզվող:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 14-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: