Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (փետրվարի 10-ից 11-ը)
11.02.2015 12:34
Վիճակագրական տվյալներ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 10-ից 11-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված կողոպուտի 1 և մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է գողության` 7, խարդախության` 11, յուրացման 2 և շորթման 1 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: