Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մայիսի 10-ից 11-ը)
11.05.2017 11:25
Վիճակագրական տվյալներ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 10-ից 11-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից բացահայտվել է 6-ը:
Բացահայտվել է կողոպուտի 1, գողության 18, խարդախության 4 և յուրացման 2 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 3, սպանության, սպանության փորձի և մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: