Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 10-ից 11-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 10-ից 11-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 61 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման` 13, մարմնական վնասվածք պատճառելու՝ 11, անձնական ունեցվածքի գողության` 6, հոգեկան ներգործության, խարդախության և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 4-ական, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 3, համակարգչային հափշտակության՝ 2, ֆիզիկական ներգործության, պետական-հասարակական ունեցվածքի գողության, վստահված գույքը հափշտակելու, շորթման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, զենք-զինամթերքի առգրավման, բուժաշխատողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, ծառերը, թփերը ապօրինի հատելու, անձնական կամ ընտանեկան կյանքի վերաբերյալ գաղտնիությունը խախտելու և անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտոնական որոշումը չկատարելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության և անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու՝ 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար. 20 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: