ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` ապրիլի 11-ից 12-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` ապրիլի 11-ից 12-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 11-ից 12-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 52 դեպք։
Մասնավորապես՝ յուրացման կամ վատնման 13, անձնական ունեցվածքի գողության 10, մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության 9-ական, ապօրինի ծառահատման 4, խուլիգանության 3, թմրամիջոցի հայտնաբերման 2, բնակարանային գողության և կողոպուտի 1-ական դեպք։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 11 և առգրավման 1 դեպք։ Ընդհանուր առմամբ հանձնվել է որսորդական 4 հրացան, ինքնաշեն 1 ատրճանակ, ակոսափող 1 հրացան, օդամղիչ 1 ատրճանակ, օդամղիչ 1 հրացան, ինքնաշեն 2 նռնակ, 4 նռնակ, հակատանկային ականի 1 գլխիկ, հակատանկային ուսումնական 1 ական, ականի 2 պայթուցիչ, 4 պահունակ և տարբեր տրամաչափի 435 փամփուշտ։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետևանքով 19 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: