Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հուլիսի 11-ից 12-ը)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 11-ից 12-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքերը բացահայտվել են:
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 3 դեպք:
Բացահայտվել է կողոպուտի 3, գողության 2 և կաշառակերության 1 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 3, սպանության և մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 12-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: