Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` փետրվարի 12-ից 13-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 12-ից 13-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 55 դեպք։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 15, խարդախության 9, մարմնական վնասվածք հասցնելու 8, շորթման, թմրամիջոցի հայտնաբերման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3-ական, ապօրինի ծառահատման, ընտրական իրավունքի խախտման ու ծեծի 2-ական, ավազակային հարձակման, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, կաշառակերության և սպանության սպառնալիքի 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 3 անհետ կորած, 3 հետախուզվող, կամավոր ներկայացել է 7-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4, բնակարանային գողության 2, անառակաբարո գործողություններ կատարելու և գույքի դիտավորությամբ վնասման 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 16-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: