Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` մարտի 12-ից 13-ը /ՏԵՍԱՆՅՈՒԹ/
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 12-ից 13-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 68 դեպք։ 
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 26, մարմնական վնասվածք հասցնելու 10, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 7, խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման 4-ական, սպանության սպառնալիքի ու ծեծի 3-ական, կողոպուտի և ապօրինի ծառահատման 2-ական, պետական հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, համակարգչային հանցագործության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, գույքային վնաս պատճառելու ու անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու և տարածելու 1-ական դեպք: 
Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։ 
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4 դեպք։ 
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 8-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					