Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 13-ից 14-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 13-ից 14-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 64 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 11, անձնական ունեցվածքի գողության՝ 8, ընտանեկան բռնության՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության` 5-ական, թմրանյութի իրացման՝ 4, խուլիգանության՝ 3, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու հոգեկան ներգործության՝ 2-ական, անձի առևանգման, ավազակային հարձակման, պետական-հասարակական ունեցվածքի գողության, յուրացնելու կամ վատնելու, շորթման, ավտոմեքենա փախցնելու, զենք-զինամթերքի առգրավման, պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու, հոգեկան ներգործության, ապօրինի հրազեն պահելու, պոռնկագրական նյութեր կամ առարկաներ պատրաստելու, տարածելու կամ պահպանելու, կանխամտածված կեղծ գովազդի և սառը զենք կրելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 2 անհետ կորած և 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և բնակարանային գողության 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: